Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Սերժ Թանկյան. «Պարտվելու իրավունք չունենք»

Սերժ Թանկյան. «Պարտվելու իրավունք չունենք»
04.10.2020 | 10:10

Սերժ Թանկյանը Greek City Times-ին տված հարցազրույցում խոսելով թուրք-ադրբեջանական պատերազմի մասին նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի և Հայաստանի դեմ իրենց ագրեսիայում տարբեր մտադրություններ ունեն․ «Ադրբեջանի համար դա ռեժիմի գոյատևման խնդիր է, քանի որ նրանք ունեն կոռումպացված նավթաօլիգարխիկ կառավարություն, որի դեմ պայքարում է ժողովուրդն ու իրենց ընդդիմությունը, որը հիմնականում բանտերում է։

Թուրքիայի շահագրգռությունը այսօր և ավելի քան մեկ դար պանթուրանիզմն է։ Այդ է պատճառը, որ նրանք մեկ դար առաջ ցեղասպանություն են իրականացրել հայերի, հույների և ասորիների նկատմամբ։ Կարծում եմ, որ դրանք երկու ագրեսորների հիմնական դրդապատճառներն են այս հակամարտության մեջ»։ Երգիչը նշել է նաև, որ Հայաստանն ու Արցախը գոյամարտ են մղում, և պարտվելու իրավունք չունենք, հայ ժողովուրդը համախմբված ամեն ինչ անելու է, որ ապահովի իր երեխաների լավ ապագան։

Դիտվել է՝ 1986

Մեկնաբանություններ